Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից
10.06.2016 | 10:22

Ստեփանակերտում բռնության ենթարկված` ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ «Հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին, ովքեր դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերներիս՝ հոգատարության համար: Շնորհակալություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին և բուժանձնակազմին` բարձրորակ սպասարկման համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Խանումյանը:


Նրան առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977 թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968 թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։


ԼՂՀ ոստիկանությունից հայտնում են, թե Մ. Սահակյանը և Ս. Ավանեսյանը ձերբակալված են։ Իրականացվում են համապատասխան միջոցառումներ հանցագործության հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ։

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ