Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Շոյգու. Մենք կցանկանայինք հետագայում էլ շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը

Շոյգու. Մենք կցանկանայինք հետագայում էլ շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը
15.06.2016 | 16:58

«Մեր համագործակցության տեմպերը և հագեցածությունը բավարարում են մեզ»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:


«Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթության ուղղությունը՝ ձեր մեծ թվով սպաներ սովորում են մեր ուսումնական հաստատություններում»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` ասել է Շոյգուն՝ հավելելով, որ այս տարի 200 սպայի ուսման հայտ կա, որը ռուսական կողմը պատրաստ է պաշտպանել: Նա նշել է, որ երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում գործում է հինգ տասնյակից ավելի պայմանագիր և համաձայնագիր: «Մենք կցանկանայինք հետագայում էլ շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը»,- ասել է նա:
Շոյգուն նշել է Միջազգային բանակային խաղերում հայկական թիմի ելույթը և Հայաստանի զինծառայողներին հրավիրել է մասնակցելու այս տարվա խաղերին:


Օհանյանն ասել է, որ ուրախ է հանդիպելու և պաշտպանական համագործակցության որոշ հարցերի շուրջ «ժամացույցները ճշտելու» հնարավորության համար:

«Կարծում եմ, մեր կանոնավոր երկկողմ հանդիպումները և համատեղ միջոցառումները բարի ավանդույթ են դարձել և ևս մեկ վկայություն են, որ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, ու մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում դինամիկ զարգանում է»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ համագործակցության վկայություններից մեկը համարելով Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունը:

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ