ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.06.2016 | 00:01

Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր հին մեղքերի համար։ Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից. եթե մոտենաս, կխայթի քեզ։ Մեղքի ժանիքներն առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։ Ամեն տեսակի անօրենություն նման է երկսայրի սրի, նրա տված վերքերին բժշկություն չկա։


Սիրաքի իմաստություն 21. 1-4

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ