Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վիեննայում շարունակվում են աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ

Վիեննայում շարունակվում են աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ
21.06.2016 | 19:02

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ Վիեննայում շարունակվում են աշխատանքները՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։


«Վստահության մեխանիզմների ձևավորումը մեզ համար առանցքային և կարևոր նշանակություն ունեցող հարց է։ Սա այն հարցն է, որի շնորհիվ հնարավորություն է տրվում վտահության մեխանիզմների հաստատմանը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնումը, սահմանի ողջ երկայնքով հսկողության մեխանիզմների ներդրումը թույլ կտան նաև բացահայտել ապրիլին քառօրյա պատերազմի իրադարձությունների դրվագները»,- հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը։


Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շեշտեց, որ ԵԱՀԿ-ն շարունակում է աշխատանքները այդ մեխանիզմները կյանքի կոչելու համար։ «Մենք մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, քանի որ դա շատ կարևոր է»,- ասաց ֆրանսիացի դիվանագետը։

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ