Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մանչեստրյան դերբի

Մանչեստրյան դերբի
11.09.2016 | 09:18

Անցած օրվա եվրոպական (ասենք՝ ինչո՞ւ միայն եվրոպական) թիվ մեկ ֆուտբոլային հանդիպումն անշուշտ «Մանչեստր Յունայթեդ»-«Մանչեստր Սիթի» առճաակատումն էր, որը վերջին տարիների Մոուրինյո-Գվարդիոլա դիմակայության հաշվին առանձնահատուկ կշիռ է ստացել: Հանդիպումից առաջ մի բան էր հաստատ՝ կողմերից առնվազն մեկն ունենալու է միավորի կորուստ:

Խաղի ելքը որոշվել է առաջին խաղակեսին. հյուրերի երկուսին տանտերերը կարողացել են պատասխանել միայն մեկով: Այսպիսով՝ Անգլիայի առաջնությունում ավարտվեց եռիշխանությունը: Չորրորդ տուրի արդյունքներով «Սիթիին» կարող է ընկերակցել միայն «Չելսին», որն այսօր արտագնայում մրցելու է «Սուոնսիի» հետ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ