Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սիրիայում ավիահարվածների հետևանքով տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել

Սիրիայում ավիահարվածների հետևանքով տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել
11.09.2016 | 19:32

Սիրիայում երեկ օդային ռմբակոծությունների հետևանքով 100 քաղաքացիական անձ է զոհվել, հաղորդում է Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը: Սեպտեմբերի 10-ին Իդլիբի շուկայում ընկած ռումբից 58 քաղաքացիական անձ է զոհվել, նրանցից 13-ը` երեխաներ:

30 քաղաքացիական անձ էլ զոհվել է Հալեպում` ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում: Քաղաքացիական զոհերի հանգեցրած օդային հարվածները ամենայն հավանականությամբ իրականացրել են Սիրիայի իշխանությունները կամ նախագահ Բաշար Ասադին աջակցող Ռուսաստանի ավիացիան:

Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ