Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է

Զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է
21.09.2016 | 12:24

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է. «Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ընթացքում եղած զորահանդեսների ժամանակ ցուցադրվել են միայն ու միայն Հայկական Զինված ուժերի կազմում եղած սպառազինությունները»:


Հանրապետության հրապարակում Անկախության 25-ամյակի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվեցին հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը։


ՀՕՊ ուժերը ներկայացված էին հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա-ԱԿ(Մ)» համալիրներով, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս-300 հրթիռային համալիրներով, որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ