Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Չարչարանաց օր

Չարչարանաց օր
08.10.2016 | 14:01

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին մրցելու է Ռումինիայի հավաքականի հետ: Վարուժան Սուքիասյանը գրեթե ամբողջությամբ ապավինել է երկրի ներսում հանդես եկող ուժերին: Թե նման կազմով ինչ որակի ֆուտբոլ ցույց կտանք, ավելի պարզ կդառնա հանդիպման ժամանակ, թեև ակնհայտ է, որ մերոնց համար անասելիորեն ծանր է լինելու: Ինչևէ, հանդիսատեսին այլ բան չի մնում, քան ապավինել երկնային ուժերին:


Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս պարտություն է կրել Լյուքսեմբուրգի հավաքականից: Հանդիպման միակ գոլը տանտերերը խփել են խաղի վերջնամասում: Սա հինգերորդ խմբում հանդես եկող մեր տղաների ութերորդ պարտությունն էր ինը խաղում: Մեր հավաքականի մասնակցությամբ բարեբախտաբար մեկ խաղ ոչ-ոք հաշվով է ավարտվել:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ