Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՈՒնի՞ արդյոք Հայաստանը հանրաճանաչ դիրիժորի կարիք»

«ՈՒնի՞ արդյոք Հայաստանը  հանրաճանաչ դիրիժորի կարիք»
28.10.2016 | 11:14

Օպերային թատրոնի աջակցման hիմնադրամը տեղեկացնում է, որ oրեր առաջ դիրիժոր Կարեն Դուրգարյանը Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել «Տեատրո Մայոր Ջուլիո Մարիո Սանտո Դոմինգո» թատրոնում: Դուրգարյանը Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ համագործակցում է 2014-ից, Լայպցիգի օպերայում ղեկավարել է վեց ներկայացում:


Այս տեղեկությունը տարածվել է «ՈՒնի՞ արդյոք Հայաստանը հանրաճանաչ դիրիժորի կարիք» վերնագրի ներքո: Նշվում է նաև, որ այսօր Կարեն Դուրգարյանը համարվում է աշխարհում մեծ հեղինակություն վայելող միակ հայ դիրիժորը, աշխատում է լավագույն նվագախմբերի հետ:
Հիշեցնենք, որ 2015 թ. դեկտեմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան, կրճատվեց թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը: Կարեն Դուրգարյանին, որն զբաղեցնում էր գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի պաշտոնը, առաջարկվել էր շարունակել աշխատանքը որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել էր:


Որոշ հարցեր առկախ մնացին` ունի՞ արդյոք Հայաստանը հանրաճանաչ դիրիժորի կարիք և, իսկապե՞ս Կարեն Դուրգարյանը աշխարհում մեծ հեղինակություն վայելող միակ հայ դիրիժորն է: Հետաքրքրվեցինք, թե ինչ են մտածում այս մասին օպերային թատրոնում: Մեզ տեղեկացրին, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր աշխատում է 4 բարձրակարգ դիրիժոր, այդ թվում՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, ում աշխատանքը բարձր են գնահատում ոլորտի առաջատար մասնագետները. «Տեղեկացնում ենք նաև, որ ՌԴ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո, վերջինս արդեն ներկայացել է թատրոնի նվագախմբի և երգչախմբի հետ համերգային ծրագրով՝ ղեկավարելով համերգային երեկոն: Ի դեպ, այդօրինակ համերգներն այսուհետ թատրոնում պարբերական կլինեն: Օրերս Ջանլուկա Մարչանոն Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղին ներկայացավ նաև որպես բեմադրող դիրիժոր: Ներկայացումը բարձր գնահատականի արժանացավ հանդիսատեսի և ոլորտի առաջատար մասնագետների կողմից (առկա են բազմաթիվ արձագանքներ լրատվամիջոցներում): Հայաստանի օպերային թատրոնը պայմանավորվածություններ ունի նաև մի շարք այլ մեծահամբավ դիրիժորների հետ, ովքեր պարբերաբար կներկայանան մեր թատրոնի բեմում»:


Պատասխան նամակում նշված էր նաև, որ տեղյակ են Կարեն Դուրգարյանի արտասահմանյան գործունեության մասին և ուրախ, որ ազգությամբ հայ դիրիժորը ներկայանում է հեղինակավոր թատրոններում: Նաև ուրախ կլինեն (ինչպես նախկինում, այնպես էլ հիմա), եթե Կարեն Դուրգարյանը ցանկություն հայտնի հանդես գալու նաև հայաստանյան բեմում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ