Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
04.11.2016 | 00:44

...թե Սամվել Բալասանյանը վերադառնում է Երևան, քանի որ Գյումրու նորընտիր քաղաքապետը պաշտոնավարելու է մինչև տարեվերջ: ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ում այլևս նրա հետ հույսեր չեն կապում ԱԺ առաջիկա ընտրություններում գոնե 20-30 % ձայն ապահովելու առումով: Բալասանյանի հարցը կլուծվի մինչև ընտրություններ՝ ավելի ստույգ հենց այն պահին, երբ գտնվի համապատասխան փոխարինողը: Ընտրությունը երկու տարբեր թեկնածուների միջև է, անունները չեն հրապարակվում՝ տվյալ անձանց հարվածի տակ չդնելու համար:

ՀՀԿ-ն կկողմնորոշվի հանրությանը շատ հայտնի և համեմատաբար անհայտ թեկնածուների միջև՝ փորձելով պարզել, թե ով ավելի օգտակար կարող է լինել ընտրություններում: Սամվել Բալասանյանը կհեռանա «իր դիմումի համաձայն»։ Ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ կդրվեն «առողջական խնդիրները»: Ասում են, թե ինքը՝ Սամվել Բալասանյանը, ըստ լուրերի, մտադիր է վերադառնալու Երևան:

Դիտվել է՝ 6828

Մեկնաբանություններ