Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Էկվադորը նախատեսում է Հայաստանի միջոցով իր ապրանքը հասցնել ԵԱՏՄ շուկա

Էկվադորը նախատեսում է Հայաստանի միջոցով իր ապրանքը հասցնել ԵԱՏՄ շուկա
16.11.2016 | 15:39

«Հայ-էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության և Էկվադորի արտաքին առևտրի նախարարության ու ProEcuador կազմակերպության բանակցությունները մոտեցել են ավարտին: Կողմերը նախատեսում են Հայաստանի միջոցով էկվադորական ապրանքը հասցնել ԵԱՏՄ: Արդեն երկու տարի տևող բանակցություններին մասնակցել է Էկվադորի արտաքին առևտրի նախարար Խուան Կառլոս Կասինիելյին:

Նա բազմիցս նշել է, որ էկվադորական կողմի համար կարևոր է Հայաստանի դիրքը. բոլոր պոտենցիալ շուկաները մոտ են և արտոնյալ պայմաններով: Բանակցությունների ընթացքում հաշվարկվել են հեռանկարները, որ կարող են բացվել Էկվադորի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հետևանքով: Հաշվարկվել է, որ անմիջապես Էկվադորից, առանց միջնորդի գնվելիք ապրանքը մրցունակ գին կունենա ԵԱՏՄ-ում, ինչը հնարավորություն կընձեռի շրջանառության ծավալի արագ աճման:


Հայաստանի տնտեսության համար համագործակցությունը ուղղակի արդյունք պետք է ունենա. գնման և արտահանման հետևանքով առաջացած բոլոր հարկային պարտավորությունները մարվելու են Հայաստանում: Քննարկվում է ներմուծումը սկսել էկվադորական չորս հիմնական ապրանքներով. բանան, կակաո, ծովամթերք և ծաղիկ: Ըստ պայմանավորվածության՝ 2017-ին Երևանում կանցկացվի ԵԱՏՄ պետությունների ցուցահանդես-էքսպոն, որտեղ կներկայացվեն Էկվադորի հիմնական ապրանքատեսակները:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ