ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գրիպի կանխարգելման նպատակով խստացվել է հսկողությունը Երևանի կրթօջախներում

Գրիպի կանխարգելման նպատակով խստացվել է հսկողությունը Երևանի կրթօջախներում
21.11.2016 | 22:40

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին՝ վերջին ամսում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի մասին, հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզական և կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, հանրակրթության և վերահսկողության վարչություններին, վարչական շրջանների բաժինների պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել անակնկալ այցերը՝ հետևելով հանձնարարականի կատարմանը:

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ