Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ծաղկաձորյան հավաքի ընթացքում 35 նորանդամ երիտասարդներ համալրել են ՀՀԿ ԵԿ շարքերը

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ծաղկաձորյան հավաքի ընթացքում 35 նորանդամ երիտասարդներ համալրել են ՀՀԿ ԵԿ շարքերը
12.12.2016 | 18:14

Դեկտեմբերի 9-11-ը Ծաղկաձորում կայացել է ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը, որին մասնակցել են շուրջ 50 երիտասարդներ: Հավաքի ընթացքում ՀՀԿ ԵԿ շարքերը համալրել են 35 երիտասարդներ:

Նորանդամ երիտասարդներին անդամատոմսերը հանդիսավոր կերպով հանձնել է ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վերջինս ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին՝ ներկայացրել է մարզում իրականացված աշխատանքները և ապագա ծրագրերը, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին: Նա կարևորել է երիտասարդների եռանդուն և ակտիվ մասնակցությունը կուսակցական աշխատանքներին:

ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը երիտասարդներին ներկայացրել է կուսակցության կառուցվածքը, գործունեությունը, կատարված աշխատանքները, ինչպես նաև ծանոթացրել ՀՀԿ ԵԿ հանձնաժողովների գործունեությանը:
Կուսակցության պատմությունն ու գաղափարախոսությունն առավել մանրամասնորեն երիտասարդներին ներկայացրել է ՀՀԿ ԵԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը:

Հավաքի շրջանակներում կազմակերպվել են նաև ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, ասմունքի և կիթառի երեկոներ, երիտասարդները սովորել են ազգային պարեր: Ծրագրի եզրափակիչ օրը երիտասարդներն այցելել են Կեչառիսի վանական համալիր և մասնակցել պատարագին:

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ