ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
04.01.2017 | 21:52

Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 700 կրակոց։

ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը:

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ