Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

32-ի փոխարեն 48

32-ի փոխարեն 48
10.01.2017 | 22:03

Հունվարի 10-ին կայացած ՖԻՖԱ-ի ցյուրիխյան հերթական նիստում որոշում է ընդունվել ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից թիմերի թիվը 32-ից հասցնել 48-ի: Համաձայն միաձայն ընդունված որոշման, նոր ձևաչափը գործողության մեջ կդրվի 2026 թվից:

Եզրափակիչ մրցաշարում ընդգրկված 48 հավաքականները կբաժանվեն 16 ենթախմբի՝ յուրաքանչյուրում երեք թիմ: Դրանցից փլեյ օֆ դուրս կգա 32 թիմ: Ամենաշատ ներկայացուցիչ կունենա Եվրոպան՝ 16 մասնակից: Ավելացնենք, որ գաղափարի հեղինակը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ