Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կեցցե կատուն

Կեցցե կատուն
13.01.2017 | 01:22

Հայոց Ազգային ժողովը օրենք է ընդունել, որով կբռնեն ապօրինի հարստություն կուտակողների ձեռքը:
-Կեցցե՛ Ազգային ժողովը,- կասեն ոմանք:
Իսկ ես կկրկնեմ.
-Կեցցե՛ կատուն,- ինչպես ասել է ժամանակին անգլիացի հարստահարողների մասին հայ մեծ բանաստեղծը:
-Ի՞նչ նմանություն անգլիացի հարստահարողների և մեր Ազգային ժողովի ընդունած օրենքի միջև,- գուցե կհարցնեն ոմանք:
Անգլիացիները քաղաքակրթության անվան տակ հարստահարում էին տեղաբնակներին: Մեր Ազգային ժողովը, գիտակցաբար ընդունելով նման օրենք, օրինականացնում է մինչև օրենքի ընդունումը երկիրը թալանողների ապօրինությունները:
Օրենքը հետադարձ ուժ չունի, հանրահայտ փաստ է:
-Պարոնայք գողեր, անհոգ եղեք և արխային ծախսեք պետությունից գողացած ձեր հարստությունները: Ազգային ժողովը ձեր թիկունքին է:
«Կեցցե՛ կատուն»,- ակամայից կրկնում եմ Նալբանդյանի խոսքերը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 4268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ