ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Խստացումներ հանուն սեփական ֆուտբոլի

Խստացումներ հանուն սեփական ֆուտբոլի
16.01.2017 | 19:48

Իր գերթանկ գնումներով ամենակուլ հրեշի պես համաշխարհային ֆուտբոլի վրա հասած չինական ֆուտբոլը միաժամանակ հետևողական քայլեր է կատարում տեղացի կադրեր աճեցնելու, կադրային սեփական բանկ ունենալու ուղղությամբ: Դրան է մասնավորապես միտված լեգեոներների թվի լիմիտավորման սաստկացումը:

Չինական ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես հայտարարել է, որ 2017 թ. ազգային առաջնությանը մասնակցող թիմերը իրավունք ունեն խաղադաշտ հանելու երեքից ոչ ավելի արտասահմանցի ֆուտբոլիստի (նախկինում այդ թիվը չորսն էր): Սրա հետ մեկտեղ ակումբները խաղին պարտավոր են հայտավորել մինչև քսաներեք տարեկան երկու ֆուտբոլիստի, որից մեկը պարտադրաբար պիտի լինի մեկնարկային կազմում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ