Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Գուանտանամոյի բանտից ազատ է արձակվել վերջին ռուսը

Գուանտանամոյի բանտից ազատ է արձակվել վերջին ռուսը
20.01.2017 | 17:18

Գուանտանամոյի ամերիկյան ռազմական բանտից ազատ է արձակվել ռուսաստանցի Ռավիլ Մինգազովը։ Նա բանտի վերջին ռուսաստանցին էր։ Մինգազովը երկու այլ բանտարկյալների հետ ուղարկվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռավիլ Մինգազովը հրաժարվել է Ռոսաստան վերադառնալ։

«Այս մարդկանց բանտում պահելն այլևս անհրաժեշտություն չէ, նրանք սպառնալիք չեն ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»,- ասված է Պենտագոնի հայտարարությունում։ Գուանտանամոյի բանտում դեռ 41 բանտարկյալ կա, թեև ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման խոստացել էր փակել բանտը մինչև պաշտոնավարման ավարտը։
48-ամյա Մինգազովը զինվորական համույթի նախկին պարող էր, ԱՄՆ իշխանությունները նրան մեղադրում էին ՈՒզբեկստանում Իսլամական շարժման ճամբարներում վերապատրաստվելու, 2001-ին Աֆղանստանում թալիբներին միանալու մեջ։ Նա Գուանտանամոյի բանտում անցկացրել է ավելի քան 14 տարի, ձերբակալվել է 2002-ին՝ Պակիստանում։


Ռուսաստանը մի քանի անգամ դիմել է ԱՄՆ-ին Մինգազովին արտահանձնելու խնդրանքով, սակայն ինքը՝ Մինգազովը հրաժարվում էր վերադառնալ Ռուսաստան՝ խուսափելով քրեական հետապնդումներից։ Բանտի բացման օրից՝ 2002-ից, այստեղ պահվում էին Ռուսաստանի 9 քաղաքացիներ, ովքեր կասկածվում էին «Ալ-Քաիդա»-ի և «Թալիբան»-ի հետ կապեր ունենալու մեջ։ 2004-ին Ռուսաստանին հաջողվել էր հասնել 9-ից 7-ի արտահանձնմանը։

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ