Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մեդվեդևա-Բաբասյանը շանս չթողեց

Մեդվեդևա-Բաբասյանը շանս չթողեց
25.01.2017 | 20:11

Չեխիայում այսօր մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Կանանց մենասահք կարճ ծրագևում երկար ժամանակ առաջատարը աշխարհամասի հնգակի չեմպիոն Կարոլինա Կոստներն էր: Իտալուհին անգերազանցելի էր այնքան ժամանակ, քանի դեռ մրցասպարեզում չէին ռուս գեղասահորդները:

Մեծահասակների գեղասահքի նորեկ Մարիա Սոտսկովան, ճիշտ է, փորձառու մրցակցուհուն չգերազանցեց, բայցև առանձնապես էլ հետ չմնաց:
Ինչ չհաջողվեց պատանիների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին, հաջողվեց նրա առավել փորձառու թիմակցին՝ Պոգորիլայային: Իսկ երբ սահադաշտ ելավ որքան ռուսների, նույնքան էլ մեր Եվգենյա Մեդվեդևան, պարզ դարձավ, որ առաջին տեղի հարցը փակված է: Մեդվեդևան Աննա Պոգորիլայային գերազանցեց ավելի քան 4,5 միավորով: Ուրախությամբ նշենք, որ 56,40 միավորով տասներորդ հորիզոնականում է Հայաստանի դրոշի տակ հանդես եկող Անաստասիա Գալուստյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ