Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ո՞վ է ընկնում այդ բանաձևի տակ

Ո՞վ է ընկնում այդ բանաձևի տակ
09.02.2017 | 12:58

Երեկվա հարցազրույցներից հետո Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի պարզաբանել անդրադարձը ՀՀԿ-ն լքողներին, նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:


-Դուք ասել էիք. «Եթե Ձեր հարցը կոնկրետ Հովիկ Աբրահամյանի մասին է, չեմ ուզենա մեկնաբանել, իմ կուսակցական ընկերները խոսել են այդ մասին, բայց ես ցավ եմ զգում, որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունից հետո, մեր երկրում այսքան մեծ ու կարևոր ծրագրերի նախաշեմին Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ընտրեց»: Բնութագրելով քաղաքական բարեփոխումները և կուսակցություններին բնորոշ քաղաքական գործընթացները, նաև նշեցիք «Կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, իրենց հեղինակության աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավամբ»: Ինտրիգային անորոշություն է, որ հետաքրքրում է շատերին: Ո՞վ է ընկնում այդ բանաձևի տակ:
-Քիչ չեն, կարծում եմ, այդպիսինները, որ իրոք օգտվել են նաև Հովիկ Աբրահամյանի հովանավորությունից, երբեմն չունենալով անհրաժեշտ արժանիքներ:
-Դուք իսկապե՞ս ուզում եք դեսպան դառնալ՝ ինչպես գրում են լրատվամիջոցները:
-Ինչի՞ց եզրակացրիք: Երեկ ես էլ զարմանքս հայտնեցի լրատվամիջոցների նմանօրինակ ֆանտազիաների կապակցությամբ: Ինչպես տեսնում եք՝ զբաղված եմ իմ աշխատանքով: Բոլոր մնացած հարցերի պատասխանը մեկն է՝ մեր կուսակցությունում որոշումները կայացնում է կուսակցության ղեկավարը, որը և իմաստուն է, և արդարամիտ է, և քաջատեղյակ է՝ ով ինչպես է աշխատում: Կարողանում է գնահատել յուրաքանչյուրին ըստ կատարած աշխատանքի, և այդ որոշումները ընդունելի են լինում բոլորի համար:
-Իսկ Ձեր ընտրացուցակը ե՞րբ է պատրաստ լինելու:
-Ճիշտ ժամանակին, ՀՀԿ-ն երբեք որևէ օրենք չի խախտել, մինչև փետրվարի 16–ը մենք սահմանված կարգով մեր կուսակցության ընտրացուցակները կներկայացնենք ԿԸՀ: Որևէ գաղտնիք կամ ինտրիգ մի որոնեք, ամեն ինչ կլինի հրապարակային ու օրենքի շրջանակներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ