Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վստահվեց պատանեկան հավաքականը

Վստահվեց պատանեկան հավաքականը
14.02.2017 | 10:23

Օրերս ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզչական կազմը համալրվել է նոր անդամով: Այդ անձը հայկական ծանրամարտում մեծ ներդրում ունեցած Գևորգ Դավթյանն է, ով պեկինյան օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր է, 2007-ի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2007-ի մարզական Հայաստանի լավագույն մարզիկ: Հիշեցնենք, որ անվանի ծանրորդը 2008-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:


Մրցասպարեզը թողնելուց հետո Գևորգ Դավթյանը զբաղվել է մարզչավարչարարական աշխատանքով՝ գլխավորելով հարազատ Գյումրու ծանրամարտի մարզադպրոցը, որը կրում է հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի անունը: Շնորհալի մարզիկին ու պատվարժան քաղաքացուն մաղթենք բեղուն գործունեություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ