Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Միլանը» կհզորացվի

«Միլանը» կհզորացվի
21.02.2017 | 12:29

Իտալական հանրահայտ «Միլան» ֆուտբոլային ակումբի ներկա տերերը մտադիր են ամառային արդեն այս տրանսֆերային պատուհանում էապես ուժեղացնել թիմի կազմը: «Ռոսոներիի» գլխավոր թիրախը Դորտմունդի «Բորուսիայի» ու Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն է, որը նախկինում իտալական ակումբի մաս է կազմել: Օբամեյանգից զատ, «Միլանի» չին տերերը աչք ունեն նաև Կորենտեն Տոլիսոյի («Լիոն»), Լուիս Գուստավոյի («Վոլֆսբուրգ»), Բալդե Կեյտայի («Լացիո») վրա:

Այս հենքի վրա նրանք, բնականաբար, ամեն ինչ պիտի անեն, որ ակումբը չլքի երիտասարդ տաղանդաշատ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ում համարում են լեգենդար Ջանլուիջի Բուֆոնի ժառանգորդը, և ում իրենց կազմում փափագում են տեսնել աշխարհի շատ հեղինակավոր գերակումբներ, նրանց թվում՝ Մադրիդի «Ռեալը»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ