ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արթուր Սարգսյանի դիահերձումը

Արթուր Սարգսյանի դիահերձումը
19.03.2017 | 18:16

Երեկ կատարվել է Արթուր Սարգսյանի դիահերձումը՝ հաղորդել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել, որովհետև չեն ժամանել Հայաստան»,- նշեց Տռուզյանը:

Նրա խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել՝ ըստ մասնագետների, պետք է իրականացվեր մահից 12 ժամ հետո և ոչ ուշ, քան 48 ժամ անց, այլապես հյուսվածքների և բջիջների փոփոխություններ են լինում: 49-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է հինգշաբթի օրը` ժամը 16։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ