Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ռոք խմբերը կատարելու են բացառապես իրենց երգերը, բացառապես կենդանի հնչողությամբ

Ռոք խմբերը կատարելու են բացառապես իրենց երգերը, բացառապես կենդանի հնչողությամբ
23.03.2017 | 21:48

Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է «Music Drive» եռօրյա միջազգային փառատոնը, որի նախաձեռնողը և կազմակերպիչն են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Ռոք ասոցիացիան»: Աջակիցն է «Ազգային թատերական ստեղծագործական միավորումը»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» նախագահ, թատերագետ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ ասաց, որ աշխարհին ներկայանալու մեր դիմագիծը չպետք է լինի միայն պատմամշակութային ժառանգությունը, որ ստացել ենք, մենք ունենք ժամանակակից արվեստի շատ կարևոր դրսևորումներ և հարկ է այդ դրսևորումները ամրագրել, դիրքավորել միջազգային մշակութային տիրույթում:


Արա Խզմալյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրենն է և մեծապես կարևորում է զբոսաշրջության բնագավառում մեր ունեցած արտադրանքի ընդգրկումը: Ասաց, որ փառատոնի շրջանակում նախատեսվում են ճանաչողական այցեր, լրագրողների հետ հանդիպումներ, աշխատանքներ են տարվում մեր երկրի ճանաչողությունը բարձրացնելու ուղղությամբ. «Մեր հարևան վրացիները մի քանի տարի առաջ արդեն գիտեն, թե իրենց երկիր ովքեր են գալու և ժամանակ ունեն ազատ աշխատելու, այդ ինֆորմացիան ամբողջ աշխարհում տարածելու և զբոսաշրջիկներ հավաքելու: Մենք նոր-նոր փորձում ենք կապ ստեղծել զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների, ստեղծագործական խմբերի, մշակույթի ոլորտի մարդկանց միջև»:


«Իրատեսը» հետաքրքրվեց` ի՞նչ է արվում, որ փառատոնի մասին տեղեկացվեն հարևան երկրները: Արա Խզմալյանն ասաց, որ Հայաստանի զբոսաշրջային կայքէջում տեղեկատվությունը դրված է և հասանելի է բոլորին, իհարկե, ավելի լիարժեք կլինի հաջորդ տարի, երբ կունենանք սկզբնավորված, ձևավորված փառատոն: Հյուրեր են սպասվում Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից: Բանախոսն ընդգծեց նաև հետաքրքիր, գրավիչ նախագծերը մեր տուր-օպերատորների փաթեթների մեջ ընդգրկելու կարևորությունը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ փառատոնում ընդգրկված են ճանապարհ անցած խմբերը. երիտասարդներից շատերը ելույթ են ունենալու ակումբներում, բացօթյա, փառատոնում: Նշեց նաև, որ սա ռոք փառատոն չէ, գլխավոր կոմպոնենտը ռոքն է, բայց ներգրավված են, այսպես ասած, դասական դարձած և էքստրեմալ, ավանգարդ ոճով ներկայացող խմբեր:

Փառատոնը տեղի կունենա Երևանում 2017-ի մարտի 24, 25, 26-ին: Համերգներին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում (rock, fusion, ethno/folk-rock, world music, prog rock, alternative rock և այլն) ելույթ ունեցող արտասահմանյան և հայաստանյան հայտնի և իրենց հայտնության ճանապարհը սկսած թվով 20-ից ավելի խմբեր:
Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև` կլինեն ակումբային ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ տեղի կունենան հանդիպում-զրույցներ հետաքրքիր և նշանավոր վիրտուոզ երաժիշտների և փառատոնի այցելուների միջև:


Փառատոնին մասնակից խմբեր.
Human Element (ԱՄՆ/Supergroup), Authentic Light Orchestra (Շվեյցարիա), Dogma (Հայաստան) Corpo-Mente (Ֆրանսիա), Vahan Artsruni band (Հայաստան), Time Report (Հայաստան), Agent Fresco (Իսլանդիա), Anekdoten (Շվեդիա), Saturnus (Դանիա), Antimatter (Անգլիա), The Beautified Project (Հայաստան), Theodor Bastard (Ռուսաստան), Empyray (Հայաստան), Unaesthetic (Հայաստան), Vostan Hayots (Հայաստան):

Կազմակերպիչներն ընդգծում են` խմբերը կատարելու են բացառապես իրենց երգերը, բացառապես կենդանի հնչողությամբ. սա նաև յուրատեսակ հաղորդագրություն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ