ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.05.2017 | 00:28

Նա մի է, բայց ամենակարող, նա ինքնակա է, բայց նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մեջ և պատրաստում Աստծու բարեկամներ և մարգարեներ։ Աստված չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստությամբ ապրողից։ Արդարև, իմաստությունն ավելի գեղեցիկ է, քան արեգակը և բոլոր աստղաբույլերը, իսկ լույսի հետ համեմատած` առավել է նրանից, որովհետև լույսը փոխվում է գիշերի, մինչդեռ իմաստությանը չի կարող հաղթել չարությունը։


Իմաստություն Սողոմոնի 7. 27-30

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ