Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկն այսօր մահացել է

Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկն այսօր մահացել է
07.05.2017 | 15:01

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկ աղջիկ այսօր մահացել է: Նա ծնվել էր 600 գրամ կշռով: Հիշեցնենք, որ երեկ հնգյակից մահացել էր ևս մեկ աղջիկ:

Ներկայումս երեք երեխաներից տղան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում:
Մյուս երկու աղջիկներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ