ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.05.2017 | 00:01

Եթե մարդ արդարություն է սիրում, ապա արդարության վաստակի արդյունքն առաքինությունն է, որովհետև նա է, որ սովորեցնում է գիտություն և խոհեմություն, արդարամտություն և արիություն, որոնցից առավել պիտանի բան չկա մարդու կյանքում. իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչա իմաստություն, որ գիտի անցյալը և կռահում է գալիքը, հասկանում է թե՛ խոսքի իմաստները, թե՛ առակների մեկնությունը, կանխապես ճանաչում է թե՛ նախանշանները, թե՛ զարմանահրաշ բաները, թե՛ ժամ ու ժամանակների ելքերը։


Իմաստություն Սողոմոնի 8. 7-8

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ