ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀՀԿ խոսնակի հայտարարությունները մերկապարանոց են

ՀՀԿ խոսնակի հայտարարությունները մերկապարանոց են
13.05.2017 | 12:41

«Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքները «մերկապարանոց և սուտ» է որակել, նշեց. «Մենք ներկայացրել ենք տեղեկություններ, փաստի վերաբերյալ հայտարարություններ, դրանք հենվում են առանձին փաստերի և փաստերի համակցության վրա: Գնահատեք ինքներդ՝ դրանք մերկապարանոց են, թե ոչ: Եվ արդյո՞ք իշխանության նկատմամբ վստահությունը փոխվում է դրանից, թե ոչ: Այն, ինչ մենք ասում ենք, արձանագրված է օբյեկտիվ, կողմնակի դիտորդների զեկույցներում, նաև ՍԴ որոշումներում կա այդ մտահոգությունը: ՈՒստի ՀՀԿ խոսնակի հայտարարությունները մերկապարանոց են»:

Զեյնալյանի խոսքով՝ հնարավոր է ճշտել հայտնաբերված թղթերի ծագումնաբանությունը, որոնցում կան կարևոր տեղեկություններ, մարդկանց անձնական տվյալներ, հեռախոսահամարներ, գումարի չափեր:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ