ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Տված -չտված ձայներ

 Տված -չտված ձայներ
14.05.2017 | 17:02

«Եվրատեսիլը» քննադատող, «Եվրատեսիլից» հոգնած ֆեյսբուքյան հանրությունը նոր լիցքեր ստացավ: ՈՒրա՞խ ենք, որ հայաստանյան ներկայացուցիչը կրկնել է երբեմնի գրանցած ամենավատ ցուցանիշը`18-րդ հորիզոնականը, որ մեր հաղորդավարը չի կարողացել կամ չի ցանկացել արտաբերել հակառակորդ երկրի անունը, որ նա շարունակում է ու շարունակելու է գրել «կարևոր նշանակության» երգերի բառերը, ուրա՞խ ենք, որ այս անգամ հաղթեց ոչ թե երկիրը, որին այլ երկրներ շատ ձայն տվեցին քաղաքական բարեկամության արդյունքում, այլ որը ներկայացել է պարզ, շատ պարզ երգով` լավ երգով: «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալին:

Տխո՞ւր ենք, որ մեր մասնակցի համար գրված 200 կամ ավելի երգերից ընտրված «ամենալավ» երգը չսիրվեց, որ Արծվիկի ձայնային տվյալները, աչք ծակող բեմականացումը, հայաստանյան ներկայացուցիչների ոգևորությունն ու տարիների փորձը բավական չեղան աշխարհին գրավելու համար:


Գիտենք, որ շատերին հետաքրքրում են ոչ թե մրցույթը ողողած մեծ մասամբ ձանձրալի երգերը, այլ թվերը: Քաղաքականությունը: Աշխարհի վերաբերմունքը: Մեր դեպքում` այս կամ այն երկրի, նաև սփյուռքի տված կամ չտված ձայները:
Արծվիկը համարձակություն ունեցավ երկիր ներկայացնելու: Շոուի սիրահարները նրան պետք է սատարեն` անկախ զբաղեցրած հորիզոնականից: Իսկ նրանց, ովքեր «ոչ» են ասում այս մրցույթին, լռեցնելը դժվար է: Վկան ֆեյսբուքյան գրառումները: Ի վերջո, կարևորը մասնակցությունը չէ: Ավելի, ավելի հետաքրքիր բան պետք է մտածել, որովհետև ոչ աշխարհասփյուռ հայերից կազմված խումբը, ոչ համարձակ հագուկապը, ոչ հայկական դուդուկը, ոչ խառնածին երաժշտությունը, ոչ էլ երևակայական թռիչքը աշխարհին չեն զարմացնում: Բարեբախտաբար, ինչպես եվրատեսիլյան երգերը, «Եվրատեսիլի» շուրջ բարձրացող աղմուկն էլ կարճ կյանք է ունենում:


Աչքդ էլ չես թարթի ու Հայաստանը նույն ոգևորությամբ կպատրաստվի մասնակցելու Պորտուգալիայում անցկացվող «Եվրատեսիլ-2018»-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ