ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ապրիլյան Grenke Chess Classic-ից հետո հունիսյան Norway Chess-ը

Ապրիլյան Grenke Chess Classic-ից հետո  հունիսյան Norway Chess-ը
17.06.2017 | 13:34

Ստավանգերյան (Նորվեգիա) շախմատային գերմրցաշարը փայլուն ավարտ ունեցավ Լևոն Արոնյանի համար: Արդեն իսկ միջնամասում ապահովելով ամրության զգալի պաշար՝ մեր գրոսմայստերը պահեց միջին կայուն տեմպն ու միանձնյա տեր կանգնեց հաղթանակին: Հաղթողի դափնին նրա հետ կարող էր վիճարկել միայն Հիկարու Նակամուրան (Արոնյանն ավարտականում միավոր էր կիսելՈւեսլի Սոյի հետ ու հավաքել վեց միավոր), սակայն Ֆաբիանո Կարուանայից կրած պարտությունը հինգ միավորով նրան այդպես էլ թողեց երկրորդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ Norway Chess-ը ընթացիկ տարում մեր գրոսմայստերի հաղթական երկրորդ գերմրցաշարն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ