ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Համադաշնության գավաթի խաղարկությունը մեկնարկեց

Համադաշնության գավաթի  խաղարկությունը  մեկնարկեց
20.06.2017 | 09:30

Շաբաթ օրը Ռուսաստանում մեկնարկեց Համադաշնության գավաթը: Արդեն իսկ կայացել է երեք հանդիպում: Առաջինում մրցել են տանտերերն ու Նոր Զելանդիայի ընտրանին: Հուրախություն ռուս մարզասերի, այդ երկրի ընտրանին 2:0 հաշվով առավելության է հասել հյուրերի նկատմամբ: Կիրակի օրը կայացել են Պորտուգալիա-Մեքսիկա, Կամերուն-Չիլի դիմակայությունները: Առանձնապես լարված է ստացվել առաջինը, որի մասը կազմածները Ռուսաստանի ու Նոր Զելանդիայի ընտրանիների պես ներկայացնում են Ա խումբը:

Պորտուգալացիները երկու անգամ առաջ են անցել հաշվի մեջ, սակայն ի վերջո բավարարվել են մեկ միավոր վաստակելով: Երկրորդում Չիլիի ընտրանու բարձր կարգն իրեն զգալ է տվել, թեպետ կամերունցիները պակաս համառ չեն եղել դիմադրությունում: Չիլիացիները տոնել են հաղթանակ 2:0 հաշվով ու գլխավորել Բ խումբը: Երեկ մրցեցին Ավստրալիայի ու Գերմանիայի ընտրանիները: Հիշեցնենք, որ խմբային արդյունքներով հետագա պայքարը շարունակելու հնարավորություն կստանան միայն առաջին երկու տեղերում հայտնվածները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ