Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Անաստասիա ՈՒշակովան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Անաստասիա ՈՒշակովան
24.09.2017 | 03:11

Հոկտեմբերի 10 -ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Ծրագրում` Պագանինիի «Վարիացիաներ Մովսեսը Եգիպտոսում թեմայովե, Չայկովսկու «Նոկտյուրն թիվ. 4ե և Բոկերինիի Թավջութակի կոնցերտը: Որպես մենակատար հանդես կգա Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթի «թավջութակե անվանակարգում առաջին մրցանակակիր, մի շարք միջազգայի մրցույթների դափնեկիր, թավջութակահար Անաստասիա ՈՒշակովան՝ Ռուսաստանից: Չնայած երիտասարդ տարիքին Անաստասիան արդեն բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Չեխիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլն: Նա նաև Չայկովսկու անվան Միջազգային երիտասարդական փառատոնի (Մոսկվա-Կլին -2017) նախաձեռնողը, կազմակերպիչը և մասնակիցն է:

Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, ով մեծ հաջողությամբ սեպտեմբերին ղեկավարեց Ճապոնիայի ամենահեղինակավոր երկու նվագախմբերը՝ Ճապոնիայի ամենահեղինակավոր դահլիճներում:

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ