ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ջազի փառատոնի շրջանակում Երևան կայցելեն Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան

Ջազի փառատոնի շրջանակում Երևան կայցելեն Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան
12.10.2017 | 12:51

Արդեն երկու տարի է, ինչ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: «Yerevan Jazz Fest»-ի շրջանակներում Հայաստան են այցելել երաժիշտներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից և Անգլիայից: «Yerevan Jazz Fest 2017»-ը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին: Այս տարի Երևան կայցելեն մեգաաստղեր Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:

2017-ին Ջազի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային ջազ փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին: Փառատոնն այս տարի լինելու է էլ ավելի մասշտաբային և կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների, ովքեր բեմ կբարձրանան հայ ջազմենների հետ միասին: «Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zilidjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:


Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ