ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Նրան այստեղ շատ են սիրում»

«Նրան այստեղ  շատ են սիրում»
13.10.2017 | 08:12

Թե՛ ներքին առաջնությունում, թե՛ Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիայի» ձախողումները լցրին ակումբի ղեկավարության համբերության բաժակը, և բավարացիները հայտարարեցին Կառլո Անչելոտիի ծառայություններից հրաժարվելու մասին: Բնականաբար, իտալացի մասնագետի նման մեկն անգործ չի կարող մնալ, խնդիրը գլխավորելիք ակումբի ծանրքաշային լինելն է:


«Միլանի» նախկին ֆուտբոլիստ, համաշխարհային ֆուտբոլի առաջին մեծության աստղերից Ռոնալդինյոն կարծում է, որ «ռոսոներիները» պետք է հնարավոր ամեն ինչ անեն իրենց նախկին մարզչին վերադարձնելու համար. «Կարծում եմ, որ աշխարհի լավագույն մարզիչներն Անչելոտին ու Գվարդիոլան են: Եթե «Միլանը» որոշի փոխել գլխավոր մարզչին, այդ պաշտոնում Անչելոտիի տարբերակը լավագույնը կլինի: Նա լավ գիտի ակումբի կառուցվածքը, և նրան այստեղ շատ են սիրում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ