ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Առանց Մեդվեդևայի

Առանց Մեդվեդևայի
29.10.2017 | 16:51

Կանադայում անցկացված Մեծ մրցաշարի հերթական փուլում ձախողվել է ռուս գեղասահորդուհի Աննա Պոգորիլայան, ինչի հետևանքով մարզուհին երկրորդ հորիզոնականից գահավիժել է իններորդ հորիզոնական: Նրա այս մրցելույթը ցավալիորեն հիշեցրել 2017թ. աշխարհի առաջնությունը, որտեղ ազատ ծրագրում Աննան սխալների մի ողջ շարք ունեցավ ու զրկվեց մեդալից:


Կանանց մենասահքում իրեն արդարացրել է Ռուսաստանի մյուս ներկայացուցիչը՝ Մարիա Սոտսկովան: Նա ընդամենը երկրորդ տարին է հանդես գալիս մեծահասակների մրցաշարում և մրցելույթը նշանավորել է արծաթե մեդալով: Նշենք, որ Ռուսաստանի ընտրանին Կանադայում հանդես է եկել առանց Եվգենյա Մեդվեդևայի, ով կանանց մենասահքի բացահայտ առաջատարն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ