ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Դարձյալ պարտություն

Դարձյալ պարտություն
17.11.2017 | 11:57

Եվրոպայի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդունեց Սերբիայի ընտրանուն ու զիջեց նվազագույն հաշվով: Նշենք, որ չնայած հանդիպման խիստ համեստ հաշվին, մեր մրցակիցը մի քանի գլուխ ուժեղ է ոչ միայն Հայաստանի ընտրանուց, այլև խմբայինը կազմած մյուս թիմերից: Պատահական չէ, որ հինգ խաղից հետո այն տասնհինգ միավորով գլխավորում է խմբային աղյուսակը: Մեր հավաքականը յոթ հանդիպումից հետո ունի նույնքան միավոր, գտնվում է չորրորդ հորիզոնականում: Ի միջի այլոց, այս նույն Ավանի ակադեմիայի մարզադաշտում մերոնք պարտությամբ էին ավարտել նաև նախավերջին խաղը` 1:2 հաշվով զիջելով ռուսներին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ