ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ժոզե Մոուրինյոն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են, ու ի՞նչ

Ժոզե Մոուրինյոն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են, ու ի՞նչ
12.12.2017 | 22:04

«Express»-ը հայտնում է, որ «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են:


Հղում անելով «TransferMarketWeb»-ին, լրատվամիջոցը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը հանգստյան օրերին հանդիպել է պորտուգալացի մարզչի հետ և քննարկել իր ապագայի հարցը: Խոսակցության մանրամասները հայտնի չեն: Եթե հանդիպումից հետո Մոուրինյոն շարունակում է չվստահել հայ կիսապաշտպանին, կարելի է ենթադրել, որ նա ձմռանը կլքի «Մանչեստրը»: Մխիթարյանի տրանսֆերով հետաքրքրված են «Ինտերը» և «Բորուսիա Դորտմունդը»: Նրա հեռանալու հարցը կախված է Մեսութ Օզիլի՝ «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխությունից: Մոուրինյոն գերմանացուն է տեսնում Մխիթարյանին փոխարինող:

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ