ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արամ Սարգսյան. Դավիթ Հարությունյանի մասով մեզ վրա մուննաթ մի եկեք

Արամ Սարգսյան. Դավիթ Հարությունյանի մասով մեզ վրա մուննաթ մի եկեք
21.12.2017 | 20:25

Հանրային հեռուստաընկերությունն առնվազն լրատվական դաշտում իր գործառույթները չի կատարում, պետք է վերջ տալ «աջ ձեռքով ձախ ականջը քորելու» պահվածքին` դեկտեմբերի 21-ին խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ անելու օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժին, թե «Ելքը» նախօրեին լքել է նիստերի դահլիճը՝ առանց հասկանալու, թե ինչ օրինագիծ է դրվում քվեարկության:

«Ամեն ինչում մեղադրում եք «Ելքին», թե «Ելքը» չգիտի, բայց «Ելքը խորհրդարանական բոլոր լսումներին և հանձնաժողովների նիստերին մասնակցած միակ խմբակցությունն է, մենք միշտ դահլիճում ենք, ոչ մի բացակա չենք ունեցել: Ելույթ են ունենում այստեղ և Դավիթ Հարությունյանի ասածը վերագրում մեզ: Դավիթ Հարությունյանն այսօրվա կառավարության ամենագրագետ նախարարներից մեկն է, բայց նրա մասով մեզ վրա մուննաթ մի եկեք, եթե ձեր անդամը ինչ-որ բան սխալ է ասել, իրար մեջ պարզեք»,- ասաց Արամ Սարգսյանը:

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ