Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Փորձ է արվելու փառատոնային գործունեությունը տեղափոխել մարզեր

Փորձ է արվելու փառատոնային գործունեությունը տեղափոխել մարզեր
22.12.2017 | 12:48

Երևանը գերհագեցած է մշակութային իրադարձություններով՝ ի տարբերություն մարզերի: Մշակույթի նախարարությունը այդ ուղղությամբ մշակել է մի քանի ծրագիր։ Դրանցից մեկը «Մշակութային կանգառն» է, որի շրջանակում բոլոր մշակութային պետական հանգույցները տարվա ընթացքում 426 մշակութային «կանգառ» են ունեցել մարզերում՝ ներկայացումներով, համերգային ծրագրերով, կինոցուցադրություններով և այլն:

Այս մասին տեղեկացնում է մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, նշելով, որ մարզերի մշակութային տները, կենտրոնները չօգտագործվելու պարագայում կիսալքվում են, հնանում տեխնիկապես և բարոյապես, այս ծրագիրը պարտավորեցրել է համայնքի ղեկավարներին, մարզպետարաններին այդ դահլիճների նյութատեխնիկական վիճակը բարելավել: Առավել ևս, որ մարզերում, փոխնախարարի տեղեկացմամբ, զարմանալի մեծ պահանջարկ է գրանցվել դասական ժանրի նկատմամբ, մեծ ընդունելություն են գտել դասական երաժշտության համերգները, օպերային ներկայացումները, երգչախմբային արվեստը և այլն: Եկող տարվանից փորձ է արվելու փառատոնային գործունեությունը տեղափոխել նաև մարզեր: «Արմմոնոն», «Թատրոն-իքսը», Շեքսպիրյան և բոլոր այն փառատոները, որոնք մասնակիորեն ֆինանսավորում է պետությունը, մարզային փուլեր են ունենալու: Եկող տարի Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնն ինչ-որ փուլ կանցկացնի մարզերում, «Ոսկե ծիրանը» կհասնի Գորիս:


Մարզերում, հատկապես սահմանամերձ շրջաններում, մեծ պահանջարկ կա կինոդիտումների: Արթուր Պողոսյանը փաստում է, որ միայն շարժական կինոթատրոնը բավարար չէ լրացնելու համար բացը: Այդ նպատակով մարզերում առանձնացվել է մոտ հիսուն կառույց, որոնք կարող են քիչ թե շատ ներկայանալի ծառայություններ մատուցել: Անհրաժեշտ են վերանորոգում, տեխնիկական հագեցում, համացանցային կապի ապահովում: Ծրագիրը նախապատրաստական փուլում է: «Ֆինանսական խնդիր ունենք, բայց 2018-ին փորձելու ենք նախանշած ծրագիրը կյանքի կոչել»,- վստահեցնում է Արթուր Պողոսյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ