ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Զինեդին Զիդանը ՊՍԺ-ն մարզելու գլխավոր թեկնածուն է

Զինեդին Զիդանը ՊՍԺ-ն մարզելու գլխավոր թեկնածուն է
07.03.2018 | 00:39

«Marca»-ն հայտնում է, որ ՊՍԺ-ն ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Նա ՊՍԺ-ն մարզելու գլխավոր թեկնածուն է: Իսպանիայում վստահ են, որ Զիդանն այս մրցաշրջանից հետո կհեռանա «արքայական» ակումբից, իսկ ֆրանսիական ակումբը պատրաստ է ամեն ինչ անել նրան թիմ բերելու համար: Իր հերթին, փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ ՈՒնայ Էմերին կմնա թիմում, եթե հաղթի Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում:

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ