Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Գրիգոր Ավալյանն ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի որոշել է հրաժարվել մանդատից. ՀՀԿ-ն պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին

Գրիգոր Ավալյանն ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի որոշել է հրաժարվել մանդատից. ՀՀԿ-ն պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին
06.05.2018 | 15:21

Ի պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների՝ ՀՀԿ խմբակցությունից հայտնում են, որ բացառությամբ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակով ընտրված անկուսակցական պատգամավոր Գրիգոր Ավալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից և ոչ ոք իր մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել:


Գրիգոր Ավալյանը, օգտվելով Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով իրեն տրված լիազորություններից և իրավունքներից, ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից:
ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորները վայր չեն դրել մանդատը և չեն էլ պատրաստվում: Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են և անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու և որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին և համոզմունքներին համապատասխան:

Դիտվել է՝ 2046

Մեկնաբանություններ