Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրը
25.06.2018 | 12:14

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում այսօր մեկնարկում է խմբային մրցաշարի երրորդ տուրը: Երեկոյան տեղի կունենան A խմբի ՈՒրուգվայ-Ռուսաստան և Սաուդյան Արաբիա-Եգիպտոս և B խմբի Պորտուգալիա-Իրան և Իսպանիա-Մարոկկո հանդիպումները:


Անկախ վերջին տուրի հանդիպումներից, 1/8 եզրափակիչում են 7 հավաքականներ՝ Ռուսաստանը, ՈՒրուգվայը, Ֆրանսիան, Խորվաթիան, Մեքսիկան, Անգլիան և Բելգիան: Փլեյօֆի 9 մասնակիցները հայտնի կդառնան մինչև շաբաթավերջ:


Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Պերուն, Կոստա Ռիկան, Հարավային Կորեան, Պանաման, Թունիսը և Լեհաստանը խմբային մրցաշարից հետո կլքեն մրցաշարը՝ անկախ երրորդ տուրի հանդիպումներից: Առաջնությունը լքող մյուս 7 հավաքականները հայտնի կդառնան այս շաբաթ:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ