Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին զույգը՝ Շվեդիա-Անգլիա

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին զույգը՝ Շվեդիա-Անգլիա
04.07.2018 | 13:27

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։
1/8 եզրափակիչի հանդիպումներում երեքշաբթի օրը Շվեդիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ, Անգլիայի և Կոլումբիայի հավաքականների խաղի հիմնական ու հավելյալ ժամանակները ավարտվեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, հետխաղյա 11-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեցին անգլիացիները։ Քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին տեղի կունենան ՈՒրուգվայ-Ֆրանսիա և Բրազիլիա-Բելգիա, հուլիսի 7-ին՝ Շվեդիա-Անգլիա և Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումները։ Կիսաեզրափակիչի խաղերը նախատեսված են հուլիսի 10-ին և 11-ին, հուլիսի 14-ին երրորդ տեղի համար խաղն է, հուլիսի 15-ին՝ առաջնության եզրափակիչը։

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ