ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՀԱԿ-ը ողջունում է մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կառավարության ջանքերը

ՀԱԿ-ը ողջունում է մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կառավարության ջանքերը
04.07.2018 | 13:31

ՀԱԿ-ը ողջունում է «Հայաստանի կառավարության ջանքերը մարտիմեկյան ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ` «2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ» Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի հարուցումը դիտարկելով որպես այդ նպատակով կատարված կարևորագույն քայլ»:


«Կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խփել է ճիշտ նշանակետին` որպես հանցագործության բացահայտման բանալի դիտելով քոչարյանական ռեժիմի կողմից իշխանության հակասահմանադրական բռնազավթման փաստը: Ակնհայտ է, որ այս գործի քննությունը անխուսափելիորեն կհանգեցնի մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող բոլոր հանցագործությունների` սպանությունների, հազարավոր քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների և հալածանքների, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ՀՀ նախագահի թեկնածուի ազատ տեղաշարժի և այլ իրավունքների սահմանափակումների, Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշումների, ընտրությունների կեղծման, կեղծ մեղադրանքներով դատավարությունների և այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը»,- հայտարարում է ՀԱԿ-ը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակություն ցուցաբերել քննությանը և քննչական մարմիններին տրամադրել իր ունեցած փաստաթղթերը:


«Կոնգրեսը այս հարցերով իր ներկայացուցիչ է նշանակում ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին»,- նշված է կուսակցության հայտարարությունում։

Դիտվել է՝ 1919

Մեկնաբանություններ