Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Ադապտացիան»՝ լավագույն վավերագրական ֆիլմ

«Ադապտացիան»՝ լավագույն վավերագրական ֆիլմ
27.07.2018 | 03:47

Երևանի մասին պատմող ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «Ադապտացիա» փորձարարական վավերագրական ֆիլմը մասնակցել է «Киноликбез» հեղինակային կինոյի միջազգային փառատոնին (Սանկտ Պետերբուրգ)՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանանալով գլխավոր մրցանակի: Մրցանակը Ժան-Լյուկ Գոդարի (ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության նախաձեռնողներից) ոսկե արձանիկն է, որը խորհրդանշում է հեղինակային կինոն:


«Ես շատ եմ կարևորում այս մրցանակը: Ինձ ոգեշնչում են Գոդարը, ֆրանսիական նոր ալիքը: ՈՒրախ եմ նաև, որ աշխատանքս ևս մի հարթակում ներկայացվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Մանեն:
Սա «Ադապտացիայի» 8-րդ մրցանակն է։ Ֆիլմը ներկայացվել է նաև հայ հանդիսատեսի դատին, երիտասարդ ռեժիսորը նշեց, որ էլի կլինեն ցուցադրություններ: Այժմ պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ աշխատում է «Ճայը» ֆիլմի վրա։ Պատրաստում է նոր ֆիլմ: Նախապատրաստական աշխատանքներ է տանում, ընտրում տեղանքները։ Նոր ֆիլմում միախառնվելու են խաղարկայինն ու վավերագրականը: Ռեժիսորն ասում է, որ Երևանի մասին անդրադարձեր դեռ կլինեն, բայց մեկը մյուսից բոլորովին տարբեր, չկրկնվող: «Մարդկանց, բնության, երաժշտության հանդեպ սերը սինթեզվում է ու մի օր դառնում կինո»,- այսպես է բացատրում Մանեն կինոյի ծնունդը:


«Ադապտացիան» շարունակելու է հաղթարշավը: Առաջիկայում ներկայացվելու է Տրևիզոյում (Իտալիա) անցկացվող «Էդերա» միջազգային փառատոնում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ