Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը 2024-ին տեղի կունենա Գերմանիայում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը 2024-ին տեղի կունենա Գերմանիայում
27.09.2018 | 22:08

2024-ին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կընդունի Գերմանիան` որոշումը հրապարակել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Մրցաշարն անցկացնելու իրավունքի համար բացի Գերմանիայի ֆուտբոլի միությունից պայքարում էր նաև Թուրքիայի ֆուտբոլային ֆեդերացիան:

Գերմանիայի ֆուտբոլի միությունը ընդգծել էր մրցաշարը Եվրոպայի կենտրոնում անցկացնելու հարմարավետությունը, խոշոր մրցաշարեր կազմակերպելու մեծ փորձը (2 աշխարհի առաջնություն և Եվրոպայի առաջնություն), ֆուտբոլային հարուստ ավանդույթները: Նշվում էր, որ անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ 10 մարզադաշտ, հյուրանոցներ, տրանսպորտային ցանց պատրաստ են մրցաշարի անցկացման, երկրպագուների սպասարկման համար: Թուրքիան շեշտը դրել էր այն հանգամանքի վրա, որ ՈՒԵՖԱ-ն կարիք ունի նոր փորձառության՝ երկիրը Եվրոպայի և Ասիայի սահմանին է, երբեք նման ծավալի մրցաշար չի ընդունել, սակայն լիովին պատրաստ է:

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ