Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

101-րդն ենք

101-րդն ենք
26.10.2018 | 03:10

Հոկտեմբերի 25-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային ընտրանիների դասակարգման նոր աղյուսակը: Այնպես չէ, որ Հայաստանի ընտրանին առանձնապես վատ տեղում է: Մերոնք առաջինն են, սակայն... երկրորդ հարյուրյակի: Իրական առաջին տեղում է Բելգիայի հավաքականը: Նրան հետևում են աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ու աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանիները: Հարկ համարենք հիշել և աշխարհի փոխչեմպիոններին: Խորվաթները չորրորդն են, անգլիացիները՝ հինգերորդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ