Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կիսապաշտպանությունն ուժեղացնելու խնդիր ունի

Կիսապաշտպանությունն ուժեղացնելու խնդիր ունի
22.11.2018 | 11:10

«Բարսելոնը» շարունակում է տարբերակներ փնտրել կիսապաշտպանական գիծն ուժեղացնելու համար: Թեկնածուներն առայժմ երկուսն են: Կատալոնցիների թիրախի կիզակետում, հարկավ, «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Ադրիեն Ռաբիոն է, սակայն դեռ պիտի կարողանալ նրա տրանսֆերը ձեռք բերել: Ի վերջո, չմոռանանք, որ ֆրանսիական ակումբը, ի հաշիվ իր ներկայիս տերերի, փողի խնդիր չունի, եթե չասենք ավելցուկը մարելու խնդիր կա, ինչի համար էլ կանգնած է լրջագույն պրոբլեմների առաջ: Ռաբիոյի հնարավոր համարժեք փոխարինող է դիտարկվում ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն: Նրա տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրո է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ