Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կարեն Ղազարյանին մարզահամերգային համալիրի տնօրեն դառնալու հարցում աջակցել է Տիգրան Ավինյանը

Կարեն Ղազարյանին մարզահամերգային համալիրի տնօրեն դառնալու հարցում աջակցել է Տիգրան Ավինյանը
01.02.2019 | 04:43

Մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրելու հարցում, պարզվում է, ԱԺ նախագահ Արարատ Միզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ շահագրգռություն են ունեցել, բայց վճռական դերակատարումն Ավինյանինն է եղել: Ավելի վաղ այս պաշտոնը կռվախնձոր էր Ավինյանի հովանավորյալ Եղիշե Պետրոսյանի ու համալիրի ԺՊ Սամվել Մելիքսեթյանի միջև:
«Բայց երբ հայտնի դարձավ, որ վերջինս կառավարման փորձ չունի, Արարատ Միրզոյանի հորդորով հրաժարվեց պայքարից: Ինչ-որ պահից սկսած Ավինյանն էլ սկսեց Պետրոսյանին չաջակցել, բայց նա անդրդվելի մնաց ու որոշեց մասնակցել մրցույթին: «Շարմի Կազարևիչի» թեկնածությունն առաջադրվել է վերջին օրերին՝ Ավինյանի անմիջական միջնորդությամբ: Գործադիրը սերտորեն համագործակցում է «Շարմի» հետ, ու կառավարության կազմակերպած գրեթե բոլոր միջոցառումները հենց «Շարմին» են վստահվում»,- ասաց մեր աղբյուրը:


Ի հավելումն ասվեց նաև, որ մրցույթ, որպես այդպիսին, չի եղել. Ավինյանը հանձնաժողովում ներգրավված իր մտերիմներին ասել է, թե ինչպես պետք է վարվեն և ում ընտրեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ