Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վենեսուելան Հնդկաստանին, Չինաստանին ու Ռուսաստանին առաջակում է առևտրային դաշինք ստեղծել

Վենեսուելան Հնդկաստանին, Չինաստանին ու Ռուսաստանին առաջակում է առևտրային դաշինք ստեղծել
12.02.2019 | 22:49

Վենեսուելայի Նավթի ու վառելիքի նախարար Մանուել Կևեդոն Հնդկաստանին, Չինաստանին ու Ռուսաստանին առաջարկել է առևտրային միասնական կառույց ստեղծել՝ վենեսուելական նավթի առքուվաճառքն առանց դոլարի իրականացնելու համար: Այդ մասին տեղեկանում ենք Reuters-ից:


Աղբյուրը նշում է, որ Հնդկաստանը Վենեսուելայի առևտրային կարևորագույն գործընկերներից է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ է: Բայց այժմ Վենեսուելան նավթի արտահանման այլընտրանք է փնտրում, քանի որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել, ինչով սահմանափակվում է սև ոսկու արտահանումը Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ պետությունների միջոցով:
«Մենք կարող ենք նոր տնտեսություն կառուցել, որը հիմնված չի լինի դոլարային քաղաքականության վրա»,- ասել է Կևեդոն:


Նա նաև նշել է, որ պաշտոնական Կարակասը մտադիր չէ հաշվետվություն տալ իր բիզնես պլանների մասին: «Մենք հաշվետու չենք այն երկրների առջև, որոնք փորձում են վերացնել Վենեսուելայի նավթային ինդուստրիան»,- եզրափակել է նախարարը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ